Ինչ է խոսել ՀՀԿ տատիկը Վլադիմիր Պուտինի հետ

6216515Politik.am: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱՆՔ:

Դոմոդեդովո օդանավակայանում իջնում է ՀՀ զինանշանով և դրոշով ինքնաթիռը: Ինքնաթիռով եկած հյուրին դիմավորելու են եկել ՌԴ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները: Ինքնաթիռը կանգնում է և բացվում է դուռը: Ինքնաթիռից հատուկ ծառայությունների աշխատակիցների ուղեկցությամբ իջնում է ՀՀԿ տատին: Տատիկին է մոտենում Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարը և բարևում նրան: Հնչում է երկու երկրների օրհներգերը: ՀՀԿ տատիկը և Պուտինի աշխատակազմի ղեկավարը մոտենում են զրահապատ մերսդեսին, նստում են մեքենան և այլ մեքենաների ուղեկցությամբ ուղևորվում Կրեմլ: ՀՀԿ տատիկը ռուս չինովնիկի ուղեկցությամբ մտնում է Կրեմլի մի լուսավոր սենյակ: Կարճ ժամանակ անց ներս է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀկ տատիկը տեղից պոկվում է և գրկախառնվում է Պուտինին:
-Վլդիմիր Վլադիմիրովիչ, վերջապես, վերջապես ես տեսա ձեզ,-Պուտինին խեղդելով գոռում է տատիկը: Անվտանգության աշխատակիցները մի կերպ են նրան պոկում ՌԴ նախագահից,-Հիսուս: Ես տեսա նրան: Իրեն տեսնելուց հետո էլ ինչ Արգամիչ, ինչ Ազատիչ,-բարձրաձայն ասում է ՀՀԿ տատիկը:
-Տածիկ,տածիկ հանգստացեք խնդրեմ,-ասում է Պուտինը:
-Վայ Հիսուս: Վլադիմիր Վլադիմիրովիչը նաև հայերեն գիտի: Փառք քեզ Հիսուս,-երկինք նայելով ասում է ՀՀԿ տատիկը:
-Տածիկ հանգստացեք և լսեք ձեզ ինչ եմ ասում: Դուք այստեղ հատուկ առաջադրանքով եք հրավիրված,-նստելով բազկաթոռին ասում է Պուտինը:
-Ասեք իմ նախագահ, ասեք աշխարհի տեր ու տիրական: Կանեմ այն ինչ կհրամայեք,-ոգևորվում է ՀՀԿ տատիկը:
-Տածիկ, քանի որ ՀՀԿ-ում վերջին լուրջ և ազդեցիկ դեմքը դուք եք` 2018 թվականի նախագահական ընտրություններում մենք ցանկանում ենք ձեր թեկնածությունը առաջադրել,-ասում է Պուտինը բռնելով ՀՀԿ տատիկի ձեռքը:
ՀՀԿ տատիկը սփրթնում է և լալկվում,-վայ, վայ: Վլլադիմիրովիչ ջան էս ինչ եք ասում: Ես նախագահ: Բա Սերժ Ազատիչը, բա Արգամիչը: Իրենք սրա մասին, որ իմացան էլ ամսակական 5000 չեն տա ինձ: Ես էլ մենակ թոշակով չեմ կարող ծախսերս հոգալ,-ասում է տատիկը:
Պուտինը մեղմ ժպտում է,-ախ տածիկ, տածիկ: Դուք միամիտ եք ինչպես բոլոր հայերը: Դուք այլևս գումարի կարիք չեք զգա: Գյումրու ռուսական ռազմաբազան ձեզ ամեն բանով կապահովի: Հիմա ես երկար ժամանակ չունեմ: Ձեր հանձնարարությունները կասի իմ մամուլի խոսնակ Պեսկովը: Միայն թե այդ տղան նոր է ամուսնացել և մի քանի օրից այստեղ կլինի: Դուք կրեմլում կմնաք մինչև նա գա:
ՀՀԿ տատիկը երջանկացած դուրս է գալիս և ուղևորվում դեպի հյուրերի սենյակ, որտեղ նրան շքեղ կերպով սպասարկում են :

Դիտվել է 514 անգամ
 


Այս թեմայով