ՀՀԿ խմբակցության անդամը կոչ է անում ազատվել ՀՀԿ-ից

HHk_xmbՍահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ակտիվ քննարկումները բնական են: Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ կարելի է համարել՝ նախագիծն արդեն հանրային լայն քննարկումների փուլում է: Հարությունյանը ևս նախագծի որոշ դրույթների հետ համամիտ չէ, սակայն դա պատճառ չի դառնում այն մերժելու, պարզապես համապատասխան դրույթներում փոփոխություններ կատարելու առաջարկներ է ներկայացրել: Ըստ պատգամավորի նման բարեփոխումների պահանջ  տարիներ առաջ եկել է ընդդիմադիր կուսակցություններից.«Այն ժամանակ ընդդիմադիրները հայտարարում էին, որ միայն կառավարամն խորհրդարանական մոդելի դեպքում կարող են ազատվել ՀՀԿ ազդեցությունից»,-ասաց Խոսրով Հարությունյանը` նկատելով, որ հիմա հնարավորություն է տրված ընդդիմադիրներին ազտավել ՀՀԿ  իշխանությունից:

Դիտվել է 219 անգամ
 


Այս թեմայով