ՀՀԿ-ական Արման Սահակյանը ևս աջակցում է Նիկոլ Փաշինյանին

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ մանդատը վայր կդնի ու կաջակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արման Սահակյանը ևս հայտարարել է դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ ԱԺ ընտրություննների գաղափարին աջակցելու մասին․«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»։

Այս թեմայով