ՀՀ ԱԳՆ պաշտոնյան «Իսլամական պետություն»-ը ահաբեկչական խմբավորում չի համարում

Սամվել Մկրտչյան

Սամվել Մկրտչյան

 

Այստեղ պրոցեսները ավելի խորն են և այդքան էլ ճիշտ չէ այդ խմբավորմանը անվանել ահաբեկչական:

Սույն  թվականի հունիսի 11-ին` ժամը 14:00-ին, Best Western Congress հյուրանոցի “Picasso” դահլիճում (Երևան, Իտալիայի 1) տեղի ունեցավ «ՆԱՏՕ- Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողով:

Զեկույցներով հանդես կգան ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Ն.Գ. Սամվել Մկրտչյանը, ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. Ռայներ Մորելը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, եւ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Ն.Գ. Սամվել Մկրտչյանը իր ելույթի ընթացքում անդրադառնալով  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը` ասաց, որ այդ կազմակերպությանը ահաբեկչական խմբավորում անվանելը ճիշտ չէ և այստեղ պրոցեսներն ավելի խորն են. «Այստեղ պրոցեսները ավելի խորն են և այդքան էլ ճիշտ չէ այդ խմբավորմանը անվանել ահաբեկչական: Մինչ այսօր այդքան էլ հստակ չէ, թե ինչպես են բնութագրվում ահաբեկչական խմբավորումները և որին կարելի է անվանել ահաբեկչական, որին ոչ»:

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով