ՀՀ ԶՈՒ պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է...

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը

Նա, մասնավորապես, նշել է. «Նկատենք, որ ավելի վաղ, զուգահեռ զորավարժություններ էին ընթանում և Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում:

Մի կողմից, սրանք կարող են դիտվել որպես զորավարժությունների «ստուգարքային» դրսևորումներ, մյուս տեսանկյունից, իրավիճակը հատվածային սրելուն ուղղված քայլեր: Երկու տեսանկյունից է անընդունելի է:

Ամեն դեպքում զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել, սակայն մյուս կողմից դժվար է այս երկու դեպքերը որպես իրավիճակի կտրուկ թեժացմանն ուղղված քայլեր դիտել:

Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել, սակայն այս փուլում դրանց դրսևորումներն առավել տեղային բնույթ են կրելու»: