ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ծա...

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակման հետքերով:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա, քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: