ՀՀ-ում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հաս...

Ըստ ՀՀ ԱՆ հիվանդություններ վերահսկման և կանխարգելման կենտրոնի ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 290-ի։ Այս պահին բուժվել է 18 հիվանդ։

Հիշեցնենք, որ մարտի 25-ի երեկոյան Արսեն Թորոսյանը հաղորդեց, որ այդ պահի դրությամբ 2 պացիենտի վիճակ գնահատվում էր ծայրահեղ ծանր. նրանք միացված էին արհեստական շնչառության սարքին։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 265 դեպք: