ՀՀ-ում 700 000 հատ դիմակ է եղել այն ժամանակ,...

«ՀՀ-ում 700 000 հատ դիմակ է եղել այն ժամանակ, երբ որ շրջանառության մեջ դիմակ չի եղել, տակից դիմակ կար»,- այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նշել է, որ դա նաև ՏՄՊՊՀ-ի հայտարարելու արդյունք էր: Իրենք չեն կարող միջամտել գների կարգավորմանը: Խոսել է, որ տնտեսվարողները ևս կարողացել են ապահովել, որ խանութներում մշտապես ապրանք լինի:

«Սահմանափակել ծավալները չենք կարողանալու, եթե գին ասենք, «սև շուկա» է առաջանալու, ոնց որ դիմակները, ասացինք, այ, ով դիմակը թանկ ծախեց, տեսեք՝ ինչ է լինելու, թանկ առած դիմակները չկարողացան օֆիցիալ ծախել, «սև շուկա» առաջացավ»,- ասել է Գևորգյանը: