ՀՀ ՊՆ սակրավորները Սիրիայում ականազերծել են 2...

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայաստանցի մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք:

ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում բժշկական աջակցություն են ցույց տվել 1625 մարդու, մասնավորապես․

  • թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու,
  • ճառագայթային հետազոտությունների են ենթարկել 638 հիվանդի,
  • մանկաբուժական զննում են իրականացրել 267 երեխայի համար,
  • անեսթեզիոլոգիական ծառայություններ են մատուցել 65 քաղաքացու,

  • գինեկոլոգիական հետազոտման են ենթարկել 280 հիվնդի։