ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի վրա կրակող տղամա...

Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։

Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել: Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Հանգամանքները պարզվում են։