ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՉԺՀ արտա...

2019թ. օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանական գերատեսչությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության պաշտպանության հարցերով նոր ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին` պաշտոնն ստանձնելու առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Կողմերն արձանագրել են բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական բնագավառում:  Կարևորվել է համագործակցության զարգացման ընդլայնումը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: