ՀՀ կառավարության որոշումը՝ ՌԴ հետ հաղորդակցու...

ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ՝ մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ սահմանափակվելու է
Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:


Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով
բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների
անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ
իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի
Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին,
ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող
զինծառայողներին: 


Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը: