ՀՀ-ի էներգահամակարգի դիվերսիֆիկացիայի մակարդա...

Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է. որ ցանկացած սցենարի դեպքում մեր ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն, խորհրդարանում այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,ի պատասխան այն հարցին, թե ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում հնարավո՞ր է Հայաստանը էներգետիկ խնդիրներ ունենա։

«Տեխնիկական ռիսկեր, իհարկե, գոյություն ունեն և չի կարելի ասել, թե բացարձակ ռիսկեր չկան։ Դրանք միշտ կան և որևէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների հետ։

Բայց կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են, և ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցված է, որպեսզի որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի», - ասաց Մհեր Գրիգորյանը։