ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչության եր...

Այս ընթացքում Հայաստանի առողջապահության եւ աշխատանքի տեսչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչության ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նա պարզաբանեց, որ վարակը հայտնաբերել է երեւանյան կենտրոնի աշխատակիցներից մեկի մոտ, ով մարտի 1-ին ծառայության էր գնացել «Զվարթնոց» օդանավակայան:
«Վարակվածներից մեկն արդեն դուրս է գրվել եւ մեկուսացման ռեժիմով տեղափոխվել է հյուրանոցներից մեկը : Մյուս վարակվածի մոտ թոքաբորբի կասկած կար, որը, բարեբախտաբար, չի հաստատվել»,- ասաց պաշտոնյան:

Ըստ նրա` տեսչության ընդհանուր թվով 17 աշխատակից մեկուսացված է, եւս 14 աշխատակից ինքնամեկուսացման մեջ է: