Հեղափոխությունը ահաբեկելով չեն պաշտպանում. Ար...

Արսեն Խարատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հեղափոխությունը ահաբեկելով չեն պաշտպանում. Արսեն Խարատյան։ Իրենց հեղափոխության պահապաններ հռչակած ռազմական հանդերձանքով ու քրեական բառամթերքով երիտասարդներին պետք է հասանելի դարձնել, որ նման վարքագծով նրանք արջի ծառայություն են մատուցում վարչապետ Փաշինյանին եւ քաղաքական մեծամասնությանը:

Խոսքի եւ ինքնարտահայտման ազատությունը մեր հեղափոխության առանցքային արժեքներից է, իսկ ցանցը հայհոյանքի պոչամբար դարձրած քաղաքացիներն ընդամենն ապացուցում են փաստարկ չունենալու իրողությունը: