Հերիք ա, չափ կա, սահման կա. Նիկոլ Փաշինյանը բ...

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեղեկութուն կա, որ արծվաշենցիները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անելու:

«Բոլոր այդ մարդիկ ստորագրել են փաստաթուղթ, որ պետությունը իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է, նոտարով հաստատված է, մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում են՝ այո, էն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել են, որ մենք էդ փաստաթուղթը ստորագրենք, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից էս դրսևորումը տեղի է ունենում. պարզ պատճառ, որովհետև մենք 1,2 միլիարդ տրամադրել ենք փախստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելու, բայց նրանք նույնիսկ դա չեն ստացել: Էս ի՞նչ երևույթ է էս չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասելը «այ, ինչի իրա հարցը լուծեցիք», ի՞նչ է ակնկալվում, մեզնից էլ ա ակնկալվում, որ բիրտ լինենք», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ նույն վիճակն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր:

«Ասում էինք, ժողովուրդ ջան, հինգ տարի ձեր աչքի առաջ էդ ամեն ինչը տեղի էր ունենում, ինչի՞ չէիք ձեր ձայնը բարձրացնում, ասում էին դե մեզ կբռնեին, հետապնդումների կենթարկեին, ի՞նչ, ուզում էիք ասեիք, որ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել մենակ բիրտ ուժի կիրառմամբ, է՞դ ա մեր ուզածը: Եթե մենք հարցեր լուծենք, առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ քաղաքական կամ անձնային շահերով, մեր հորեղբոր որդիների կամ հորքուրի թոռների նկատմամբ ինչ-որ առանձահատուկ վերաբերմունքով հասկանալի կլինի, բայց հարաբերությունների էս ձևը բացարձակապես անընդունելի է, մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու: Մենք չենք վախենալու հարցեր լուծելուց, հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, հերիք ա, ամեն ինչին չափ կա, սահման կա», - ասաց Փաշինյանը: