Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամա...

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նշել է, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնել է, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։

Հարցին, թե վիրավորումը միջանձնային վեճի պատճառո՞վ է եղել, Տոնոյանը պատասխանել է, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։

«Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»,- ասել է նախարարը: