Հելսինկյան հանձնաժողովի նախագահը ինձ վրա ի սկ...

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը և վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը «խայտառակվել» են ԱՄՆ-ում․«Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ.

ԱՄՆ կոնգրեսի հելսինկյան կոմիտեն բաղկացած է 9 կոնգրեսականից և 9 սենատորներից: Դատարկ դահլիճում հանդիպմանը ներկա են գտնվել կոմիտեի անդամ ընդամենը երկու կոնգրեսականներ` Մարկ Վեյսին և Ռոբերտ Ադերհոլտը: Վերջինս շուրջ 10 րոպեով է ներկա գտնվել լսումներին և հեռացել: Հատուկ հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել կոնգրեսական Ջեկի Սպիերը և Ֆրենկ Փալոնը: Ջեկի Սպիերը նույնպես 10 րոպեից հեռացել է` իր պնդմամբ մասնակցելու Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումներին․․․․․․

․․․․․Մինչ լսումների մեկնարկը ՎԵՏՕ շարժումը կապ է հաստատել կոմիտեի նախագահ Սենատոր Ուիկերի գրասենյակի հետ: Սենատորին ներկայացրել ենք Խառատյանի և Իոանիսյանի սորոսական լինելու ապացույցներ` խնդրելով նրան զերծ մնալ հանդիպմանը մասնակցելուց և թույլ չտալ այլ կոնգրեսականներին մասնակցել քննարկմանը: Արդյունքում զեկուցողներն ավելի շատ էին քան լսողները, իսկ լսումները համարում ենք տապալված»,-գրել էր Մալյանը:

Նկարագրված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանից։ Նա մեզ հետ զրույցում հերքեց Նարեկ Մալյանի պնդումները․«Այդ անձնավորությունը հերթական սուտն է տարածում։ Հելսինկյան հանձնաժողովի նախագահն ինձ վրա ի սկզբանե հենց Սորոսի վաշինգտոնյան գրասենյակի միջոցով էր դուրս եկել ու լավ էլ տեղյակ էր այդ հիմնադրամի հետ իմ կապի մասին։ Ավելին, Հելսինկյան հանձնաժողովի գրասենյակի ղեկավարը, որի հետ ՎԵՏՕ-ն իբր կապվել է՝ երկար տարիներ Սորոսի գրասենյակում է աշխատել։ Սորոսակամների հետ այդ հանձնաժողովում խնդիր չունեն ու ՎԵՏՕ-ն որևէ մեկի հետ էլ չի կապվել։ Դահլիճի հետևի մասում մինիմում 50 հոգի մարդ կար։ Ոլորտային հանձնաժողովների փորձագետներ,  և այլն։ Քննարկմանը, բացի նախագահող կոնգրեսական Վեյզիից, այդ հանձնաժողովի ևս 3 անդամ և վերջերս Հայաստան ու Արցախ ևս երկու կոմգրեսական ելույթ են ունեցել։ ՎԵՏՕ-ն, սուտ խոսելուց բացի, ոչինչ չի կարող։ Առավելևս, չի կարող կոնգրեսականի հետ կապնվել... Էլ չասեմ՝ որևէ բան համոզել»։