Ինչի՞ արդյունքում է գոյացել ՀԷՑ-ի պարտքը. պետք է ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել

մենուա բրուտյան

«Վերջապես մեր երկրում պետք է հասնենք նրան, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:

«Դե հերի՛ք ու բոլ եղավ, համբերությունն էլ լավ բան է: Ինչքա՞ն կարելի է մարդկանց անհասկացողի տեղ դնել ու թալանել»,- Politik.am-ի հետ զրույցում այս կերպ մենկանաբանեց էլեկտաէներգիայի հնարավոր թանկացման հարցը «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի ղեկավար Մենուա Բրուտյանը:

«՞նչ 16 դրամ թանկացման մասին կարող է խոսք լինել: Վերջացավ…  հիմա սիրելի հայրենակիցներ պետք է պայքարենք ո՛չ թե որ չթանկանա էլետրաէներգիայի սակագինը, այլ պետք է պահանջենք մեր իրավապահ մարմիններից, որ ուսումնասիրեն, թե ինչի՞ արդյունքում է գոյացել 250,000,000 դոլար պարտքը, մեղավորներին պատասխանատվության ենթարկեն և վնասները վերականգնեն: Վերջապես մեր երկրում պետք է հասնենք նրան, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- կոչով հանդես եկավ մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով:

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով