Video. Թուրքիայում հայամետ կուսակցությունը 80 մանդատ ստացավ

rojՍա աննախադեպ ցուցանիշ է և Թուրքիայի իշխող կուսակցությունը արդեն իսկ խուճապի մեջ է:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւն: Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին: Այս ընտրությունները շատերը պատմական էին համարում, քանի որ առաջին անգամ քրդերը «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության դրոշի ներքո ներկայանում էին միասնական ճակատով և խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն 10 տոկոսանոց շեմը հաղթահարելու հայտ էին ներկայացրել:

Այսօր արդեն պարզ է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) կարողացավ ստանալ ձայների 13 տոկոսը և ապահովեց 79 մանդատ Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է 40 տոկոս: Սա աննախադեպ ցուցանիշ է և Թուրքիայի իշխող կուսակցությունը արդեն իսկ խուճապի մեջ է: Էրդողանը հայտարարել է, որ արտաքին ուժերի նպատակը Թուրքիայի մասնատումն է և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Թուրքիայի մասնատման առաջամարտիկներից է:

Այս ընտրությունները հետաքրքրական են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից և այստեղ ՀՀ իշխանությունները կարծում ենք իրենց անելիքը պետք է ունենան և փորձեն կապեր հաստատել քրդամետ կուսակցության հետ: Այս կուսակցության կազմում Թուրքիայի խորհրդարան են անցել 2 հայ և 3 եզդի թեկնածուներ: Այս իրողությունը ևս հետարքրքրական է, քանի որ եզդի թեկնածուներից Ֆալակնաս Ուջան սերտ կապեր ունի Հայաստանի եզդիական համայնքի հետ և նա կարող է կարևորագույն միջնորդ լինել Հայաստանի և ԺԴԿ-ի միջև:

Այս կուսակցության ներկայացուցիչները վերջին տարիներին ապացուցել են, որ ցանկություն ունեն և կարող են հետևողականորեն բարձրաձայնել Հայական հարցը Թուրքիայի քաղաքական ասպարեզում: Ապացույցը 2014 թվականին Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջ քաշված օրինագիծն է: Մնում է միայն հույս հայտնել, որ ՀՀ իշխանությունները վեր կկանգնեն իրենց բիզնես շահերից և կփորձեին զբաղվել քաղաքականությամբ:

Դիտվել է 190 անգամ
 


Այս թեմայով