Հայտնի է Գյումրիի թիվ 15 դպրոցում կեղծ ռումբի...

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի և ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 16-ին, բաժին են ներկայացրել նույն դպրոցի իններորդ դասարանի երեք աշակերտի: Տղաները հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով են զանգահարել 1-02 ծառայություն և հայտնել, թե իբր դպրոցում ռումբ է տեղադրված:

Անչափահասները հանձնվել են ծնողներին: Նախապատրաստվում են նյութեր: