Հայտնի է Արարատի մարզի ողբերգական վթարի 6 զոհ...

Այսօր Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 6 մարդ մահացել է, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նեկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների տվյալները:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝


Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),

Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),

Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),

Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),

Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),

Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),

Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք),

Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան),

Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),

Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),

Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):
Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։