«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման...

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին հրամանագրի ստորագրմանը:

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ոճրագործությունը: Թուրքիայի հայերն արդարության են սպասում արդեն 104 տարի»,- գրել է Փայլանը Twitter-ի իր էջում: