Հայկ Սարգսյանը մանդատը վայր կդնի՞․ Փաշինյանի...

Իշխանափոխությունից հետո Փաշինյանի թիմակից պատգամավոր (նախկինում ՊՎԾ պետի տեղակալ) Հայկ Սարգսյանը հայտնվել է բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կիզակետում։ Հայկ Սարգսյանն ավելի շատ է հարվածում նոր իշխանությունների հեղինակությանը, քան տնտեսական անհաջողությունները։ 

Վերջին օրերի զարգացումները բազմաթիվ իմքայլականների համբերության բաժակը լցրել են։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ համոզում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազատվել Հայկ Սարգսյանից։ Այս խոսակցությունները մի քանի ամիս է, ինչ շրջանառվում են իշխանական կուլիսներում իսկ վարչապետի Սինգապուրից վերադառնալուց հետո նոր ակտիվ երանգ են ստացել։

Իմքայլականները վարչապետին են ներկայացնում տասնյակ հրապարակումներ, որտեղ խոսվում է Հայկ Սարգսյանի և կրիմինալների կապի մասին, գիշերային խրախճանքների և կասկածելի շքեղ կյանքի մասին։

Փաշինյանը լսում է բոլորին, բայց իր կարծիքը դեռ չի հայտնել։ Իմքայլականների կարծիքով Փաշինյանը վերլուծում է իրեն հասցված բոլոր տեղեկությունները և մոտ ապագայում հասկանալի կլինի, թե նա ի՞նչպիսի որոշում կկայացնի։