Երևանի քաղաքապետի խոսնակը, տեղի տալով մամուլի կողմից ճնշումներին, ստիպված է եղել հրապարակել քաղաքապետարանին նվիրատվություն կատարած կազմակերպությունների ոչ ամբողջական շարքը։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:
Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.
1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ:
Ըստ էության հաստատվեցին մամուլի այն հրապարակումները, որ քաղաքապետարանին կամազներ է նվիրել նաև նախկին ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը, քանի որ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պատկանում է նրա ընտանիքին։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս լրագրողների հետ զրույցում բացառել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին կամազներ է նվիրել։ Պաշտոնական այս հաղորդագրությունից հետո կարող ենք արձանագրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային ստել է։