Հայցում ենք քաղաքացիների ներողամտություն. Սոց...

2020 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածված Սուրեն Պարսյանի՝ «Անհասկանալի եւ անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ եւ արդարադատության նախարարությունները երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելիս» հոդվածի կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը պարզաբանում է, որ նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։

Տվյալ դեպքը հաշվի առնելով՝ Ծառայությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը լրացուցիչ անհարմարավետության համար, եւ նմանատիպ խնդիրներից հետագայում խուսափելու նպատակով Ծառայության հետ համագործակցող բանկերի աշխատակարգում լրացուցիչ պարզաբանում է իրականացվել»: