«Հայբիզնեսբանկ». Վարկերի մարումները հետաձգվու...

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես հոգ տանելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջության մասին և ելնելով Հայաստանում  ստեղծված  իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշում է կայացրել ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը ներառյալ, հետաձգել ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար, ինչը որևէ բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդների վարկային պատմության վրա:

Միևնույն ժամանակ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում:

Եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը  երկարաձգվում է մինչև մայիսի 30-ը, ինչը ևս բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ բոլոր հաճախորդները, ներառյալ ֆիզիկական և/կամ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կցանկանան շարունակել իրենց վարկերի մարումները առանց հետաձգման, կարող են կատարել իրենց վարկի հերթական մարումները՝ ըստ սահմանված իրենց ժամանակացույցի:

Բանկի մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և հերթերի կառավարման  համակարգի առավելագույն արդյունավետության համար, հորդորում ենք օգտվել հեռահար բանկային ծառայություններից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Ինտերնետ բանկինգ և Մոբայլ Բանկինգ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից