Հայաստանյան քաղաքական դաշտում ճգնաժամ է առկա․...

Դավիթ Ֆիդանյանը գրում է․

«Միջազգային կառույցների հայտարարություններում կարմիր թելով անցնում է այն միտքը որ Հայաստանյան քաղաքական դաշտում ճգնաժամ է առկա: Ընդորում ճգնաժամի վառ արտացոլումներից մեկն այն է, որ շեշտադրումը արդեն կատարվում է Հայաստանից դուրս: Սա վկայում է այն մասին, որ գրեթե 30 տարվա պետականության կտրվածքով մենք բավականին անելիք ունենք քաղաքական համակարգի և այլ ինստիտուտների կայացման համատեքստում: Ընդհանրապես վերոգրյալի չիրականացման պարագայում մեր պետությունը շարունակելու է դատապարտված լինել ապրել կիսակայացած վիճակում և շարունակաբար մոտենալ ձախողված պետությունների սահմանագծին:»: