Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է հյուպ...

Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական ծառայությունների իրականացումը Իրանում։ Պատճառը նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելն է։ Իրանում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ դա իրականացվում է երկու կողմերի համաձայնությամբ։

«Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու նպատակով հյուպատոսական հարաբերությունների ժամանակավորապես դադարեցումն իրականացվել է Թեհրանի հետ համաձայնեցված կարգով»,- ասել է դեսպան Արտաշես Թումանյանը, փոխանցում է Pars Today կայքը։

Թումանյանը հայտնել է, որ․

  • դեսպանությունում սահմանված է մշտական հերթապահություն,

  • հրապարակված են դեսպանության հետ կապ հաստատելու տվյալները,

  • դեսպանություն դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն և գործնական աջակցություն,

  • ստեղծված է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղեկատվական բազա,

  • վերջիններիս հետ հաստատված է մշտական կապ։