Հայաստանը կարող է Ռուսաստանից ստանալ կորոնավի...

Ռուսաստանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ՝ կորոնավիրուսից բուժման համար փորձարկվող դեղամիջոց այստեղ ուղարկելու համար։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են «Տրիազավիրին» փորձնական դեղամիջոցն արտադրող ընկերությունից։

Ընկերությունն այս դեղամիջոցն արդեն ուղարկել է Թուրքմենստան, ինչպես նաև բանակցություններ է վարում Հարավային Կորեա և Իտալիա ուղարկելու համար։

Չինաստանը նույնպես ստացել է այս դեղամիջոցը՝ կորոնավիրուսի դեմ փորձարկելու համար։