Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի...
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրի նկատմամբ, քանի որ այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ։