Հայաստանը համարվում է այս տարածքի սիլիկոնային...

Տեղեկատվական տեխնոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը ոլորտի կարեւորագույն միջոցառումներից մեկն է, որ անցկացվում է Հայաստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը հռչակել է ՏՏ ոլորտը որպես առաջնահերթություն. «Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ՝ լինի արդարադատություն, պետական կառավարում, գյուղատնտեսություն: Մենք մեր ջանքերով նխպաստելու ենք, որ ՀՀ տնտեսության մեր այդ տրանսֆորմացիան տեղի ունենա: Հայաստանում վերջին տարիների ընթացքում ՏՏ ոլորտը աճում է միջինը 28 տոկոսով»,-ասաց նա՝ հավելելով, որ հավատացած է, որ Տեղեկատվական տեխնոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը կանցնի բարձր մակարդակով»,-ասաց Ավինյանը:

Իր հերթին, Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց. «Այս տարի ունեցել ենք արդեն 6200 գրանցված մարդ, որոնք հաճախելու են WCIT: Սա ռեկորդային թիվ է համաժողովի պատմության մեջ, որն անցկացվում է 1978 թվականից: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այս մի քանի օրերին դառնալու է կենտրոն հենց IT ոլորտում»:

WITSA-ի նախագահ Իվոն Չուն էլ նշեց, որ Հայաստանն իրավամբ համարվում է նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ. «Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ»: