Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացին...

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է արել` կապված Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ:

«Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- ասված է մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը կոչ էր արել պահպանել «օկուպացված Ղրիմ այցելելու կարգը»: