Հայաստանում սկիզբ է դրվում էկոճարտարապետությա...

Նախագծային ու դիզայներական նորարար լուծումներ, կանաչ տարածություններ, էկոլոգիապես մաքուր միջավայր, արևային անվճար էներգիա, էներգա-ջրախնայողություն, ձայնաջերմամեկուսացման համակարգեր, տնտեսական օգուտներ. էկո ճարտարապետությունն՝  արդեն նաև Հայաստանում:

Կանաչ ճարտարապետության (նաև՝ էկոլոգիական շինարարություն, էկո-շինարարություն) անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով ավանդական շինարարության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Նպատակն է ապահովել զգալի էներգախնայողություն՝  այլ կառուցվող շենքերի համեմատ, նաև նպաստել թափոնների նվազեցմանը, շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի իջեցմանը: Տարբեր հաշվարկներով՝ «կանաչ» շենքերի կառուցմամբ աշխարհում արդեն իսկ հաջողվել է ածխաթթու գազի արտանետումը նվազեցնել 18%-ով կամ 9 մլրդ տոննայով: ՄԱԿ-ի տվյալներով՝ եթե մոտ ապագայում «կանաչ» ճարտարապետական տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ չաճի, 2050-ին աշխարհում ածխաթթու գազի արտանետումը կկրկնապատկվի: Ավանդական շինարարության համեմատ՝ հաշվարկված են նաև էկոշենքերի կամ կանաչ ճարտարապետության տնտեսական օգուտները. նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ կրճատվում են՝  էլեկտրաէներգիայի օգտագործումը 25 տոկոսով, ջրի սպառումը 30 տոկոսով, հետևաբար նաև կոմունալ ծախսերը:  

Զարգացած երկրներում դեռ տասնամյակներ առաջ է ճարտարապետության մեջ ներդրվել էկո գաղափարը: Հայաստան նոր են թափանցում այդ ժամանակակից միտումները, և այժմ շինարարական նման նախագիծ է իրականացվում «Էկոտուն» ընկերության կողմից:  Վերջինս սպառողների շրջանում նախ հայտնի էր իր նոր սերնդի շինանյութերի արտադրությամբ, ապա սեփական շինարարական հումքով արևային սմարթ էկոտների, առանձնատների կառուցապատմամբ:

Երևանում ամբողջական էկոթաղամասեր են կառուցվելու՝ շենքերից ու բակային տարածքներից բացի՝ տրանսպորտային միջոցների համար՝ ճանապարհի երթևեկամասով, հետիոտնի, սայլակով տեղաշարժվողների, հեծանվորդների համար՝ մայթերով, կողնակներով և հեծանվային արահետներով: Մեկնարկը տրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքներից՝  Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներից և Նոյ թաղամասից: Կառուցվելու են 17 հարկանի՝ 2-4 սենյականոց բնակարաններով և վերջին հարկերում 5-6 սենյականոց երկհարկանի պենտհաուսներով էկոհամալիրներ:

Մոտ ապագայում մայրաքաղաքը կներկայանա իր նոր «էկո» տեսքով:

 Նախագծի ավարտին