Հայաստանում Պուտինի վարկանիշը 80 տոկոս է․ Gal...

Ամերիկյան Gallup International հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը հրապարակել է աշխարհի 46 երկրում 2019-ին անցկացված հարցման արդյունքները՝ աշխարհի առաջատար ղեկավարների հանդեպ վերաբերմունքի մասին:

Ըստ հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինն առավելագույն համակրանք է առաջացնում 3 երկրի, այդ թվում՝ Հայաստանի բնակիչների շրջանում: ՌԴ նախագահն ամենից շատ երկրպագուներն ունի Ղազախստանում (86%), Սերբիայում (85%) և Հայաստանում (80%), գրում է ՌԲԿ-ն:

Աշխարհի ամենահայատնի առաջնորդների 5-յակում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (ճանաչելիության վարկանիշը՝ 89 կետ), Վլադիմիր Պուտինը (84 կետ), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (77 կետ), Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (76 կետ) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (73 կետ):