Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն...

Այսօր Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարման քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախորդ տարին պատմական էր։ Նա ասաց, որ թվային տեսանկյունից հսկայական մուտքեր են եղել, սակայն կարող էր ավելի մեծ արդյունք լինել։

Նիստին տեսակապով մասնակցող Փաշինյանն ասաց, որ տարբեր հաշվարկներով Հայաստանում գոյություն ունի հսկայական ստվերային տնտեսություն։ Նա ասաց, որ այդ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ստվերն ամբողջությամբ դուրս բերվեր, ապա հնարավոր կլիներ ևս 400 մլրդ դրամի մուտքեր ապահովել բյուջե։

Նա, այնուամենայնիվ, նշեց, որ իրենք բյուջետային և հարկային կարգապահությունը համարում են այդ գումարները հավաքելու ճիշտ միջոց, քանի որ ուժային ձևով դա լուծել հնարավոր չէ։