Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է...

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Զբաղվածության մակարդակը 2019-ի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49.3%` նախորդ տարվա 46.8%-ի և 2017թ-ի 46.3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2.5 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ 2019թ-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018թ-ի 20.1%-ի և 2017թ-ի 19.9%-ի փոխարեն»: