Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտի (SUTD) մասնագետները, ուսումնասիրելով Covid-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում, կանխատեսումներ են արել տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, հիվանդության բռնկման ավարտի վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է Rusarminfo-ն։
Համաձայն կանխատեսման՝ Հայաստանում հիվանդացության պիկն արդեն անցել է։ Մասնագետների գնահատականներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 97%-ն ի հայտ կբերվի մինչև հունիսի 10-ը, իսկ 99%-ը՝ մինչև հունիս 28-ը։ Կորոնաիրուսի բռնկումը լիովին կչեզոքացվի օգոստոի 19-ին։
Ողջ աշխարհում վարակվածների 97%-ն ի հայտ կբերվի մինչև մայիսի 30-ը, իսկ 100%-ը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։