Հայաստանի զինված ուժերում մի շարք զորավարժութ...

Հայաստանի զինված ուժերում այս օրերին անցկացվել է մի քանի զորավարժություն, որոնցից մեկին հետևել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

  • 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և տվել հանձնարարականներ:
  • Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ ենթակա զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների շտաբերի ներգրավմամբ, անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Դրանց ընթացքում ենթակա զորամասերի և ստորաբաժանումների համար կազմակերպվել են մարտական կրակով վարժանքներ:
  • Մայիսի 17-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն։ Դրա 1-ին փուլում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ 2-րդ փուլում հրաձգային գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը՝ մինչև հիմնական ուժերի մոտենալը։
  • «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն: Թեմաներն էին՝ անօդաչու թռչող սարքի և կրակաճշտող հատուկ նշանակության խորքային հետախուզական խմբի փոխգործակցությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստումը: