Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի...

Ռուսական մամուլում շարունակվում են քննարկումները, կապված Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում եւ հետխորհրդային մի շարք այլ երկրներում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության հետ։ Դրանք հատկապես ինտրիգային են դարձել կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում։

Ակնհայտ է, որ Մոսկվան դրանք դիտարկում է իր սահմանների անմիջական հարեւանությամբ կենսաբանական անվտանգության սպառնալիքներ։ Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մուխինի կարծիքով զարմանալի է այն, որ բուն Միացյալ Նահանգների տարածքում նման բիոլաբորատորիաների առկայությունն արգելված է, սակայն հետխորհրդային տարածքում, ըստ ՌԴ Պնախարարության տվյալների, նման 65 լաբորատորիա է գործում հետեւհալ համամասնությամբ՝ 12-ը Հայաստանում, 15-ը Ուկրաինայում, 15-ը Վրաստանում եւ 4-ը Ղազախստանում։

EADaily-ի հետ զրույցում ռուս փորձագետը ասել է, որ անկախ այն բանից, թե թղթի վրա ինչ է գրված, պարզ է մի բան, որ նման լաբորատորիաների նպատակը կենսաբանական զենքի ստեղծուն է, որը ուղղված է նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվող ժողովուրդների դեմ։ Ըստ էության, ըստ Մուխինի, այդ ժողովուրդները հանդիսանում են «կենսաբանական մատերիալ» ամերիկացիների համար, որն առկա է «ձեռքի տակ»։ Ըստ փորձագետի, իհարկե, դժվար է ասել, թե կա արդյոք կապ այդ լաբորատորիաների եւ COVID-19-ի միջեւ, սակայն ոլորտի մասնագետները մոտ ապագայում դա կպարզեն։

Այլ է հարցը, որ հակառակորդ կամ թշնամական երկրին կենսաբանական զենքով հարվածելն ու տարբեր մակարդակներում խոցելը այսօր ռեալ իրականություն է, ուստիեւ պետք է չափազանց ուշադիր լինել այն լաբորատորիաներին, որոնք գործում են հետխորհրդային տարածքում եւ պատկանում են ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ այլ երկրների։ Անհրաժեշտություն է նաեւ իրապես անկախ միջազգային փորձագիտական խմբի ստեղծումը, որը կզբաղվի կորոնավիրուսային ինֆեկցիայի ծագման ուսումնասիրմամբ, իսկ կենսալաբորատորիաների հետ կապված ամերիկյան ակտիվությունը պետք վերահսկվի միջազգային հանրության կողմից, քանի որ հարցը կենսաբանական անվտանգությանն է վերաբերում։

Ի դեպ, նշենք, որ Չինաստանը նույնպես բավական բացասական կերպով է ընդունում ամերիկյան լաբորատորիաների գոյությանը հետխորհրդային տարածքում եւ միանալով ռուսներին, պահանջել է, որպեսզի մասնագետները կարողանան մուտք գործել եւ ուսումնասիրել, թե ինչ է կատարվում այդ լաբորատորիաներում։