Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ողջ...

2019 թվականի երեք եռամսյակում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս, ինչը 1,6 տոկոսային կետով գերազանցում է 2018 թվականի համապատասխան ցուցանիշը և 1,3 տոկոսային կետով 2018 թվականի ցուցանիշը: Երեկ եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵԱՏՄ տարածքում, ԱՊՀ երկրների շարքում և Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ նաև ողջ Եվրոպայում։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացող լրագրողների հետ հանդիպմանը: