Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել...

Սեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը։

Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում, վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։

Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար, իրենց "հեղափոխականների" պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։

Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել. «դուք է՞լ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական Նիկոլ»։

Աշնանը Վրաստանում ընտրություններ են ու գործող կառավարությանը, հաղթելու համար, ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնել իրենց լրահոսը ու աշնանը սպասել վրացիների պատասխանին։