Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել․ Ալիև

Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», - ասել է Ի.Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ, հայտնում է «Интерфакс»-ը:

«Այս հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է...Բանակցությունները պետք է ընթանան և ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել և ենթադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանում»: 

Ալիևն իր խոսքում նաև նշել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»: