Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցո...

Հայաստանի շուրջ կրկին օղակը սկսել է սեղմվել։ Մեր հյուսիսային եւ հարավային հարեւաններ Վրաստանում ու Իրանում անհանգիստ դրություն է։ Երկու երկրներում էլ հզոր հակակառավարական ցույցեր են։ Վրաստանում կրկին գլուխ է բարձրացրել ընդդիմությունը։ Ցուցարարները սկսել են բարիկադավորվել։ Իրանում էլ քաղաքացիներին զայրացրել է բենզինի գների 50 տոկոսով թանկացումները։ Մեծ քաղաքներում մարդիկ բազմահազարանոց ցուցյեր են կազմակերպում։ Կան զոհեր, մոտավորապես՝ 20։ Ամերիկան ողջունել է ցույցերը, Թեհրանը դա որակել որպես միջամտություն իր ներքին գործերին։ Իրանը մեկ օրով անհասանելի կդառնա համացանցի համար։

Որքան էլ ցավալի է, սակայն այս անհանգսիտ զարգացումները կարող են զգալիորեն հարվածել Հայաստանին, քանի որ արտաքին աշխարհի հետ ցամաքային կապը Հայաստանն ապահովում է հենց այս երկու պետությունների միջոցով ու ներքին անկայունությունը այդ երկրներում նաեւ անկայուն կդարձնի այդ կապի գոյությունն ինքնին Այս իրավիճակում, բնականաբար Երեւանը այլ բան չի կարող անել, քան միայն դիտել։

Սակայն մյուս կողմից էլ բոլորիս է հասկանալի, որ Հայաստանը կարիք ունի այլընտրանքների։ Կոնկրետ հարցի պարագայում այլընտրանք կարող է լինել միայն Ղարաբաղի հարցի հնարավորինս արագ կարգավորմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանների ապաշրջափակումը։ Ուզենք թե ոչ, սակայն հարցը մի օր կանգնելու է իր ողջ սրությամբ։

Իրանի պարագայում հասկանալի է, Ամերիկան ամբողջ թափով աշխատում է իշխող կրոնապետական ռեժիմը ներսից պայթեցնելու ուղղությամբ։ Կհասնի հաջողության թե ոչ, դժվար է ասել։ Ավելի կոնկրետ հարցը երեւի ճիշտ կլինի ձեւակերպել հետեւյալ կերպ՝ իշխող ռեժիմը Իրանում որքանով կկարողանալ տոկալ ու դիմակայել եւ ներքին, եւ արտաքին պրեսսինգին։

Վրաստանի պարագայում էլ, դեռ ամառվանից սկսված խլրտոցները չեն հանդարտվում ոչ մի կերպ եւ թվացյալ անդդորն էլ միայն արտաքին բարակ շերտն է։ Ցնցումները այդ երկրում կարող է կտրուկ զարգացումների առիթ էլ դառնալ, ինչպես օրինակ Աջարիայի հնարավոր անկախացումը Աբխազիայի օրինակով։

Հայաստանը ամեն պարագայում մեկ կարեւոր խաղաքարտ ունի, որով կարող է ճիշտ դիվանագիտության պարագայում, գոնե ժամանակավորապես հասնել դրական զարգացման հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում։ Դա ռուս-թուրքական ջերմացման օգտագործումն է ի շահ իրեն եւ այսպես ասած՝ համայնքային մտածողությունից վեր կանգնելով՝ պետականամետ կեցվածքով արտաքին քաղաքականության ոլորտում որոշ սրբագրումներ կատարելը։

Թուրքիան համեմատաբար ավելի կայուն ու հեռանկարային ուղղություն է, եթե հաշվի առնենք, որ եւ Վրաստանում եւ Իրանում զարգացումների ամենահոռետեսական սցենարի կյանքի կոչման պարագայում կարող է դառնալ ցամաքային միակ կապող օղակն աշխարհի հետ։