Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումների...

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝
«Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ
օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող
կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:


Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ
ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա
պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։ Հորդորում ենք ՀՀ
վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության
հետ: