Հայաստանի և աշխարհի բոլոր եզդիների անունից շն...

Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, նշում է Առաջին Հանրապետության օրը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Առաջին Հանրապետության ծնունդը վկայությունն էր Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի հարատևության։

Օսմանյան մարդասպան կայսրությունից հազարավոր եզդիներ ևս իրենց ապաստանն էին գտել Արևելյան Հայաստանում։ Եզդիները հանդիպելով հայերի բարեկամական ընդունելությանն ու հենվելով հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա չէին կարող անմասն մնալ այս կարևորագույն գործընթացից։

Հազարավոր եզդիներ հրամանատարներ Ջահանգիր Աղայի և Ուսուբ Բեկի գլխավորությամբ մասնակիցը դարձան այս պատմական իրադարձությանը և դարձան Առաջին Հանրապետության մեկ մասնիկը։

Հայաստանի և աշխարհի բոլոր եզդիների անունից շնորհավորում ենք Հայ ժողովրդին և ՀՀ բոլոր քաղաքացիներին Առաջին Հանրապետության տոնի առիթով։ Մեզ միավորողը հզոր և պայծառ ապագա ունեցող Հայաստանն է։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն