Հայաստանի եւ Արցախի միջեւ համագործակցության մ...

Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 17–ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի եւ Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորմանը եւ Հայաստանի Հանրապետությունում  սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա անելիքների մասին: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում սպասվում են նաեւ այցեր Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: