Հայաստանի դեպքում այլ է իրավիճակը. Սերգեյ Լավ...

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում և հետխորհրդային տարածքի նախկին երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում:

Լավրովի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի, ներքին գործերին:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ հաստատված են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ են կրում քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում և խորհրդարանների մակարդակով համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ կերպով զարգանում են նաև կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- ասել է նա: