Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կ...

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյանիր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործմանը.

«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապա և՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել:

Հ.Գ. հռետորական հարց բոլորին. Ամուլսարի վերաբերյալ վարչապետի որոշումից ինչո՞ւ ուրախացան կամ լուռ մնացին սերժառոբական շրջանակները։

Հ.Հ.Գ. որպես ՀՀ քաղաքացի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու և պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։

Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող և երեկ բռնության ենթարկված բնապահպաններին»: