Հայաստանի առաջին հանրապետության կերտմանը արյո...

101 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը կարողացավ իր պատմական հայրենիքի մի հատվածում վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը։

Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը փրկություն էր ցեղասպանությունից փրկված հայության համար։ Հանրապետության ծնունդը կանգնեցրեց այն դժոխային սցենարի իրագործումը, որն ուներ թուրքական կայսրությունը։

Հայաստանի առաջին հանրապետության կերտմանը արյուն ու քրտինքով մասնակցեցին նաև Արևելյան Հայաստանում ապաստան գտած հազարավոր եզդիներ։ Զորահրամանատարներ Ջահանգիր Աղայի և Ուսուբ Բեկի գլխավորությամբ 1500-ից ավել եզդիներ մասնակցեցին Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական ճակատամարտերին։

Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտը հերոսական փորձություն էր հայ և եզդի եղբայրական ժողովուրդների համար, որը նրանք պատվով անցան։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի և աշխարհի եզդիների անունից շնորհավորում է Հայաստանի առաջին հանրապետության 101 ամյակը։

«Սինջար եզդիների ազգային միավորում»